Հայաստանի Մ-19 հավաքականը գրանցեց 2-րդ անընդմեջ ոչ-ոքին Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում
Շարունակվում է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլը։ B լիգայի B2 խմբի 2-րդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 1-1 հաշվով ավարտեց Թուրքիայի հասակակիցների դեմ հանդիպումը։
Մեր թիմից միակ գնդակը 17-րդ րոպեին խփեց Մայքլ Ասիրյանը։ Սա Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմի 2-րդ անընդմեջ ոչ-ոքին էր Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում։
Հայաստանի Մ-19 հավաքականն ընթացիկ մրցաշարում վերջին խաղը կանցկացնի մարտի 30-ին և կհանդիպի Ջիբրալթարի Մ-19 հավաքականին։
Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլ, B լիգա, B2 խումբ, Տուր 2
Թուրքիա Մ-19 - Հայաստան Մ-19՝ 1։1
Գոլերը՝ Մայքլ Ասիրյան 17, Յուսուֆ Քահրաման 34
Խաղի արձանագրությունը
Մրցաշարային աղյուսակ
1) Կոսովո Մ-19՝ 4 միավոր
2) Թուրքիա Մ-19՝ 4 միավոր
3) Հայաստան Մ-19՝ 2 միավոր
4) Ջիբրալթար Մ-19՝ 0 միավոր