Գլխավոր >> Նորություններ >> Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն առաջին փուլ. հայտնի են վիճակահանության արդյունքները

Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն առաջին փուլ. հայտնի են վիճակահանության արդյունքները

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Մեր ընտրանին ընդգրկվեց B 2 խմբում, որտեղ մրցակիցներ են Իռլանդիայի, Բուլղարիայի ու Վրաստանի հավաքականները։

A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերում 4-րդ տեղ զբաղեցրած 7 թիմ կնահանջի B լիգա։

B լիգայում 24 հավաքական բաժանվել է 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Հանդիպումները նույնպես կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերի 6 հաղթողները և լավագույն 2-րդ տեղ գրաված թիմը կբարձրանան Ա լիգա՝ 2-րդ փուլին մասնակցելու համար։

Եզրափակիչ փուլը կայանալու է Հունգարիայում։ 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ