Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում
Կանանց Ֆուտբոլ
09.06.2026 22:53
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում:
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը C լիգայի 6-րդ խմբի վերջին` 4-րդ տուրում 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին:
Ավելի վաղ մեր թիմի ոչ-ոքի՝ 1:1 հաշվով էր ավարտել Ղազախստանի դեմ հանդիպումը: Մեր թիմի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլ, C լիգա, 4-րդ տուր
Բելառուս - Հայաստան՝ 6:0
Մարզադաշտ՝ Թենգիզ Բուրջանաձեի անվան մարզադաշտ
Մրցավար՝ Սենիդա Պետակ