Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց ուսումնամարզական հավաքը
Կանանց Ֆուտբոլ
21.08.2026 14:14
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց ուսումնամարզական հավաքը։
Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմը ևս մեկ ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին պարտվեց 0։4 հաշվով։
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերին կմասնակցի Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության որակավորման առաջին փուլին։
Մեր թիմի խաղացանկն այդ մրցաշարում կարող եք տեսնել այստեղ։
Ընկերական խաղ
Կանանց Հայաստանի Մ-19 - Վրաստան Մ-19՝ 0։4
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Անանո Միկաբերիձե 11, Անաստասիա Բուչուկուրի 35, 54, Լոլիտա Կալոիանի 69