Գլխավոր >> Նորություններ >> Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը՝ սեպտեմբերի 27-ին

Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը՝ սեպտեմբերի 27-ին

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ին նախատեսված նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցը։

Եղիշե Մելիքյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա 17:30-ին՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 18:00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։

Չեռնոգորիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրկո Վուչինիչի ու ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կմեկնարկի 18։15-ին։ Մարզումը նախատեսված է 19։20-ին։ 

Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ