Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի ազգային հավաքական. Ճանապարհ դեպի եզրափակիչ

Ֆուտզալի ազգային հավաքական. Ճանապարհ դեպի եզրափակիչ

Ֆուտզալ 16.03.2023 14:44

Նորություն չէ, որ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ուղղակի փայլեց ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային և հիմնական փուլերում: 

Մեր ընտրանին նվաճել է մրցաշարի Էլիտ ռաունդի ուղեգիր՝ 7 խաղում տանելով նույնքան հաղթանակ: 

Խփած գնդակների թվով (31 գնդակ) մեր ընտրանին զիջում է միայն Իսպանիայի հավաքականին, որն ունի իր հաշվին գրանցած 35 գնդակ:  

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, բացի թիմային ցուցանիշներից, ունի նաև գրանցած անհատական փայլուն ցուցանիշներ: 

Վլադիմիր Սանոսյանը, 7 խաղում խփելով 8 գնդակ, գլխավորում է ռմբարկուների ցանկը: 
Ռոդրիգինյոն և Արթուր Մելքոնյանը գոլային փոխանցումների քանակով առաջին տեղը կիսում են Գերմանիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Էլիտ Ռաունդի վիճակահանությունը կկայանա 2023 թվականի հուլիսի 5-ին:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ