Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ սեպտեմբերի 24-ին
Սուպերգավաթ
23.09.2013 18:29
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը:
Հայաստանի չեմպիոն Գյումրի «Շիրակը» եւ Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» երրորդ անգամ կհանդիպեն իրար հետ Սուպերգավաթի համար պայքարում: 1996թ. հենց այս երկու թիմերի մասնակցությամբ կայացավ Սուպերգավաթի անդրանիկ խաղարկությունը: Գյումրեցիները հաղթեցին 3:1 հաշվով եւ տիրացան պատվավոր մրցանակին: Երկրորդ հանդիպումը նույնպես հաջողություն բերեց «Շիրակին», այս անգամ 2:1 հաշվով: