Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանը նշում է ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի շաբաթը՝ EA Sports FC Futures-ի հետ գործակցությամբ

Հայաստանը նշում է ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի շաբաթը՝ EA Sports FC Futures-ի հետ գործակցությամբ

ՀՖՖ-ն միանում է Եվրոպայի բոլոր 55 ազգային ասոցիացիաներին և սեպտեմբերի 22–29-ը նշում ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի շաբաթը։

 

ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի շաբաթը ամենամյա միջոցառում է, որը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ Եվրոպայում՝ ընդգծելով մասսայական ֆուտբոլի դերը երեխաների, երիտասարդների, ակումբների, մարզիչների, ծնողների և կամավորների կյանքում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է ֆուտբոլը ոգեշնչում, ներառում ու միավորում համայնքները՝ ապահովելով ֆուտբոլի հասանելիությունը բոլորի համար։

Այս տարի ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի շաբաթն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի գործընկեր EA SPORTS FC FUTURES ծրագրի հետ համատեղ։ UEFA-ն իր եկամուտների 97%-ը վերադարձնում է ֆուտբոլի զարգացմանը, իսկ մասսայական ֆուտբոլն այդ ներդրման առանցքային ուղղություններից է։
 

Մասսայական ֆուտբոլը Հայաստանում

 

Հայաստանում ֆուտբոլով զբաղվում են հազարավոր երեխաներ, երիտասարդներ և մեծահասակներ։ Վերջին տարիներին ՀՖՖ-ն մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին, ներդնում ծրագրեր, որոնք նպաստում են երեխաների առողջ ապրելակերպին և ֆուտբոլի համընդհանուր հասանելիությանը։


Մասսայական ֆուտբոլի զարգացման համար ՀՖՖ-ն իրականացնում է մի շարք նախագծեր


 «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագիր

 

Մասսայական ֆուտբոլի ամենամեծ և ընդգրկուն ծրագրերից է։ Դրա միջոցով ցանկանում ենք բարելավել և արդիականացնել ֆուտբոլի դասավանդումը հանրակրթական դպրոցներում, նպաստել ֆուտբոլի մասսայականացմանը ՀՀ ամբողջ տարածքում, աշակերտներին ճանաչելի դարձնել «ֆուտբոլը որպես առողջ ապրելակերպ» հասկացությունը, ներգրավել աշակերտներին ֆուտբոլային մրցումներում և ավելացնել ֆուտբոլով զբաղվող երեխաների քանակը։


«Ֆուտբոլ բոլորի համար» գաղափարախոսության տարածում ներառական ֆուտբոլի միջոցով

 

Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին զբաղվել ֆուտբոլով։


«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով»

 

Այն փախստականների ներգրավման ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռել Արցախից բռնի տեղահանված երեխաներին զբաղվել ֆուտբոլով հյուրընկալ համայնքներում և նպաստել երեխաների ինտեգրմանը։

 

Կանանց ֆուտբոլի նախաձեռնությունների զարգացում՝ ՈՒԵՖԱ Փլեյմեյքերս ծրագիր

 

Ծրագիրը նախատեսված է 5-8 տարեկան աղջիկ երեխաների համար: «Դիսնեյ» ընկերության հետ իրականացվող ծրագրի նպատակն է զվարճալի, դրական ուսուցման շնորհիվ ծանոթացնել աղջիկներին ֆուտբոլին՝ խթանելով սպորտաձևի մասսայականացմանը։

Հֆֆ-ն հանդիսանում է ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի խարտիայի ստորագրող կողմ, ինչի արդյունքում ՀՖՖ-ն իրականացնում է ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի զարգացման ընդհանուր պահանջներին համապատասխան ծրագրեր և գործառույթներ։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԱՅՍՏԵՂ

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ