Գլխավոր >> Նորություններ >> Մանուել Տուլիպան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Մանուել Տուլիպան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության արդյունքները։

58 միավորով 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։ Պորտուգալացի մասնագետի հետ երևանյան ակումբն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

2-րդ հորիզոնականը 36 միավորով զբաղեցրել է Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» մարզիչ Սանդրո Պերկովիչը։ Եռյակը եզրափակել է «Փյունիկը» գլխավորող Արտակ Օսեյանը՝ ստանալով 19 ձայն։

Քվեարկության արդյունքները՝ այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ