Գլխավոր >> Նորություններ >> Չեռնոգորիա-Հայաստան․ նախախաղային միջոցառումների ժամանակացույցը

Չեռնոգորիա-Հայաստան․ նախախաղային միջոցառումների ժամանակացույցը

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ին Ազգերի լիգայի այս մրցաշրջանի C2 խմբի 4-րդ տուրի խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիային։

Հանդիպումը կկայանա Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և խաղացողների մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա հոկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20։30-ին, մարզումը՝ 21։00-ին։

Տանտերերի գլխավոր մարզիչ Միրկո Վուչինիչը և ֆուտբոլիստներից մեկը նախախաղային ասուլիս կանցկացնեն  Երևանի ժամանակով 14։00-ին, իսկ մարզումը՝ 22։00-ին։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին երեք տուրից հետո վաստակել է երեք միավոր և մրցաշարային աղյուսակում այս պահին զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ