Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին

Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին

Ազգերի լիգայի C2 խմբի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց Կիպրոսի ընտրանուն։ 

19-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը։ 31-ին տանտերերի առավելությունը մեծացրեց Անդրոնիկոս Կակուլին։ 

2-րդ կեսի մեկնարկում Կիպրոսը մնաց 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Կոստաս Պիլեասը։ 

Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին և մրցակցի հարկի տակ կհանդիպի Չեռնոգորիայի ազգային հավաքականին։ 

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա, C2 խումբ, 3-րդ տուր
Կիպրոս - Հայաստան՝ 2։0
Մարզադաշտ՝ GSP
Մրցավար՝ Մուհամադ Ալ-Էմարա
Գոլերը՝ Լեոնիդաս Կոնոմիս 19, Անդրոնիկոս Կակուլի 31

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ