Գլխավոր >> Նորություններ >> Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը՝ հունիսի 8-ին

Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը՝ հունիսի 8-ին

Հունիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը։

 

Ստորև ներկայացնում ենք հունիսի 8-ին նախատեսված նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցը։

 

Եղիշե Մելիքյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը կկայանա 17:30-ին՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում։

 

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 18:00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի ներկայացուցիչների համար։

 

Մոլդովայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը կկայանա 18:30-ին՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում։

 

Մոլդովայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 19:00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի ներկայացուցիչների համար։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ