Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում

Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում

Ֆուտզալ 08.07.2026 14:30

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտն» ընդգրկվեց E խմբում, որտեղ մրցակիցներն են գերմանական «Վայլիմդորֆը», էստոնական «Տալլինն» ու իսլանդական «Ռեյկյավիկը»։

Այս խմբի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, Երևանում։ Հիմնական փուլը նախատեսված է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։

Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։ Մրցաշարի ձևաչափին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ