«Փյունիկ-աղջիկները» խոշոր հաշվով հաղթեց «Ուրարտու-աղջիկներին»
Կանանց Ֆուտբոլ
01.10.2026 11:35
Շարունակվում է կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկ-աղջիկները» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց«Ուրարտու-աղջիկների» դարպասը։
10-րդ րոպեին հաշիվը բացեց Անի Կարապետյանը։ 35-ին առավելությունը մեծացրեց Մարինե Կարապետյանը։ 2-րդ կեսում տանտերերից Մանե Ասլանյանը գրավեց սեփական դարպասը։
Հաղթանակի շնորհիվ Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 12-ի ու լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 6
«Ուրարտու-աղջիկներ» - «Փյունիկ-աղջիկներ»՝ 0։3
Խաղի արձանագրությունը