Գլխավոր >> Նորություններ >> Կիպրոս-Հայաստան. նախախաղային միջոցառումների ժամանակացույցը

Կիպրոս-Հայաստան. նախախաղային միջոցառումների ժամանակացույցը

Հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին, Նիկոսիայի GSP մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Կիպրոս-Հայաստան հանդիպումը։

Ստորև ներկայացնում ենք հոկտեմբերի 1-ին նախատեսված նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցը։

Եղիշե Մելիքյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Երևանի ժամանակով 18։30-ին։ 

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 19։00-ին։ 
Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։

Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսի ու խաղացողներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կմեկնարկի 19։45-ին, մարզումը՝ 20։30-ին։ 
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ