
Հայտնի են Սիրողական ֆուտբոլի Բ լիգայի եզրափակչի մասնակիցները
Սիրողական լիգա
19.05.2025 10:12
Մայիսի 17-18-ը կայացան Սիրողական ֆուտբոլի Բ լիգայի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները:
Եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճեց «Արարատի Արաքս-2» թիմը, չնայած, ի տարբերություն առաջին խաղի, երկրորդ խաղում առավելությունը «Մարտունու մարզադպրոցի» կողմն էր: Վերջինս հաղթեց 3:1 հաշվով: Եզրափակչի ուղեգիրը վիճարկվեց հետխաղյան 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Արարատի Արաքս-2» թիմի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:2 հաշվով:
«Արարատի Արաքս-2»-ի մրցակիցը եզրափակչում կլինի «Նիկարմ-Իջևանը», ով երկու խաղերում էլ առավելության հասավ Վեդի ՖԱ-ի նկատմամբ: Առաջին խաղում Իջևանը ներկայացնող թիմը հաղթեց 2:1 հաշվով, իսկ պատասխան խաղում՝ 1:0 հաշվով: