Գլխավոր >> Նորություններ >> Մրցավարական սեմինար-հանդիպում ֆուտբոլ խաղի կանոններում փոփոխությունների վերաբերյալ

Մրցավարական սեմինար-հանդիպում ֆուտբոլ խաղի կանոններում փոփոխությունների վերաբերյալ

ՀՖՖ 03.07.2025 16:15

Հուլիսի 3-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ մրցավարական սեմինար-հանդիպում ԻՖԱԲ-ի և ՖԻՖԱ-ի կողմից Ֆուտբոլի Խաղի Կանոններում կատարված որոշակի փոփոխությունների վերաբերյալ: 

ՀՖՖ Մրցավարական և տեսչական դեպարտամենտի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու համար հրավիրվել էին Fastex Պրեմիեր Լիգայի և Հայաստանի Առաջին խմբի բոլոր մասնակից ակումբների ներկայացուցիչները՝ գլխավոր մարզիչ կամ մարզչի օգնական և թիմի ավագ կամ փոխավագ: Տարբեր պատճառներով մի շարք ակումբների ներկայացուցիչներ չէին կարողացել ներկա գտնվել հանդիպմանը:

Ներկա էին «Նոա», «Գանձասար», «Արարատ», «Ուրարտու», «Վան», «Սյունիք», «Սարդարապատ», «Արարատ-Արմենիա-2», ԲԿՄԱ և ԲԿՄԱ-2 թիմերի ներկայացուցիչները:

Խաղի Կանոններում կատարվելիք փոփոխությունները և ուղեցույցները, որոնք կիրառվելու են նաև ՀՖՖ հովանու ներքո անցկացվող առաջնություններում և որոնցով առաջնորդվելու են նաև մեր մրցավարերը, ներկայացրեց ՀՖՖ Մրցավարական և տեսչական դեպարտամենտի ղեկավար Արման Ալաբերքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ