23.03.2009
Յան Պոուլսենը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն 2010 թվականի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Էստոնիայի ընտրանու հետ հանդիպումներին: Հիշեցնենք, որ Հայաստան – Էստոնիա մրցավեճը տեղի կունենա մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը`
Դարպասապահներ`
Գևորգ Կասպարով («Տրակտոր», Իրան)
Մայիս Ազիզյան («Ուլիս»)
Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Արարատ»)
Կիսապաշտպաններ`
Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Արթուր Ոսկանյան («Բանանց»)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Լևոն Պաչաջյան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա)
Հարձակվողներ`
Արա Հակոբյան («Միկա»)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի և Էստոնիայի ազգային հավաքականների մարզումների ցանկը`
Հայաստանի հավաքական
24.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 17:00 (բաց մարզում)
25.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 11:00 (բաց մարզում)
«Նաիրի» մարզադաշտ 17:00 (փակ մարզում)
26.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 11:00 (բաց մարզում)
27.03.09 «Հանրապետական» մարզադաշտ 11:00 (լրագրողները կարող են ներկա գտնվել մարզմանն առաջին 15 րոպեի ընթացքում)
29.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 11:00 (փակ մարզում)
30.03.09 «Փյունիկ» մարզադաշտ 11:00 (բաց մարզում)
Էստոնիայի հավաքական
26.03.09 «Նաիրի» մարզադաշտ 11:00 (փակ մարզում)
«Նաիրի» մարզադաշտ 17:00 (փակ մարզում)
27.03.09 «Հանրապետական» մարզադաշտ 19:00 (լրագրողները կարող են ներկա գտնվել մարզմանն առաջին 15 րոպեի ընթացքում)








