Գլխավոր >> Նորություններ >> Հայաստան-Մոլդովա․ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը

Հայաստան-Մոլդովա․ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը

08.06.2026 19:28

Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։

 

Եղիշե Մելիքյանը նշեց, որ նախորդ խաղից հետո կա որոշակի հոգնածություն, բայց թիմի տրամադրվածությունը բարձր մակարդակի է։ Ազգային ընտրանու գլխավոր մարզչի խոսքով՝ Ղազախստանի և Մոլդովայի հետ ընկերական խաղերը շատ կարևոր են փորձարկումների տեսանկյունից․ «Հասկանում եմ, որ մեզ հաղթանակներ են պետք, բայց մենք ունենք ուղղություն, նպատակներ, որոնց հասնելու համար անհրաժեշտ են փորձարկումներ: Ինձ պետք չէ ներել: Ես լավ գիտեմ իմ գործը և տեղը: Երբեք այն դիրքում չեմ լինի, որ թույլ տամ ինձ ներեն կամ չներեն: Ինձ կարող են հավատալ կամ չհավատալ»:
 

Նարեկ Գրիգորյանն էլ նշեց, որ լավ մարզավիճակում է, իսկ թիմում խաղակցվածության խնդիր չկա, բոլորը ցանկանում են հաղթանակով ուրախացնել երկրպագուներին։
 

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ