Կանանց ԱԱ-2027. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ
Կանանց Ֆուտբոլ
05.06.2026 20:12
ՖԻՖԱ կանանց աշխարհի 2027 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարի C լիգայի 6-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ:
Հաշիվը բացեց Սվետլանա Ղարագյոզյանը: Երկրորդ կեսում հյուրերից պատասխանեց Ամինա Բիբոսինովան:
Վերջին հանդիպումը Մարիամ Ստեփանյանի թիմը կանցկացնի 3 օրից՝ Վրաստանում մրցելով Բելառուսի հետ։
ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլ, C լիգա, C6 խումբ
Հայաստան-Ղազախստան՝ 1։1
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Մարտա Սան Խուան
Գոլեր՝ Սվետլանա Ղարագյոզյան 35', Ամինա Բիբոսինովա 70'