ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի «Ունիվերսիտատյա Կլուժ» - «Բրան» հանդիպումը
ՀՖՖ
21.07.2026 14:17
Հուլիսի 23-ին ռումինական «Կլուժ Արենայում» կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ունիվերսիտատյա Կլուժ» - «Բրան» հանդիպումը։ Խաղը կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, մրցավարի օգնականները՝ Արթուր Գդլյանն ու Սարգիս Հովհաննիսյանը։ Չորրորդ պաշտոնյան Աշոտ Ղալթախչյանն է։