30.09.2009
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2009 թ սեպտեմբերի 28-ից սկսվում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների և ռադիոլրագրողների հավատարմագրում` 2009 թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Իսպանիա հանդիպման լուսաբանման համար:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 28-ից սկսում է լրագրողների հավատարմագրումը` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի Հայաստան – Իսպանիա հանդիպումը լուսաբանելու համար:
Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն վերը նշված հանդիպման համար:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, կցված է մեկ լուսանկար (3x4)
Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իրենց հավատարմագրի պատճենը։
Ոչ մարզական թերթերից, ամսագրերից, գործակալություններից, ռադիոընկերություններից, հեռուստաընկերություններից կարող է հավատարմագրվել միայն 1 /մեկ/ լրագրող։
Մարզական թերթերը, ամսագրերը, գործակալությունները, ռադիոընկերությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լրագրող։
Ֆուտբոլային թերթերը, ամսագրերը, գործակալությունները (հայկական ֆուտբոլին նվիրված նյութերը 40 տոկոսից ավելին) կարող են հավատարմագրել 3 /երեք/ լրագրող։
Ֆոտոգործակալությունները կարող են հավատարմագրել 2 /երկու/ լուսանկարիչ։
Բացառությամբ մարզական ուղղվածության լրատվամիջոցների, մյուս ԶԼՄ-ները ՀՖՖ մամուլի քարտուղարություն պետք է ներկայացնեն նաեւ իրենց կողմից հայկական ֆուտբոլի լուսաբանումը հավաստող հրապարակումներ, հաղորդումներ, լուսանկարներ:
Փաստաթղթերը պետք է ՀՖՖ ներկայացնել մինչեւ 2009 թ. հոկտեմբերի 5-ը (ներառյալ)
Ուշացումով եւ թերի ներկայացված փաստաթղթերով հավատարմագրում չի իրականացվի





