Գլխավոր >> Նորություններ >> Regions' Cup, նախնական փուլ. Կիլիակիան մեկնարկեց վստահ հաղթանակով

Regions' Cup, նախնական փուլ. Կիլիակիան մեկնարկեց վստահ հաղթանակով

Հունիսի 14-ին Երևանում մեկնարկեց UEFA Regions' Cup սիրողական ֆուտբոլի 2026/27 մրցաշրջանի որակավորման նախնական փուլը։ Մասնակցում է 3 սիրողական թիմ՝ հայկական «Կիլիկիան», էստոնական «Հիյումաան» և լիտվական «Տերան»։

 

Առաջին խաղում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում մրցեցին «Կիլիկիան» և «Տերան»։ Հայկական ակումբը 5 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Դուբլ ձևակերպեց Դավիթ Յավրյանը, մեկական անգամ աչքի ընկան Գեորգի Կոստենկովը, Արթուր Ալավերդյանն ու Գագիկ Ակուլյանը։

 

Հաջորդ խաղը կկայանա հունիսի 17-ին։ Կմրցեն «Հիյումաան» և «Տերան»։

 

Հիշեցնենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կհայտնվի միջանկյալ փուլի առաջին խմբում։ Այդ խմբում են նաև Բոսնիա և Հերցեգովինան, Ուելսն ու Հյուսիսային Մակեդոնիան։ Միջանկյալ փուլում կմրցի 32 թիմ (Սան Մարինոն և Մալթան տարածաշրջանային թիմերի փոխարեն մրցաշարին մասնակցում են ազգային սիրողական հավաքականներով)։ Բոլոր հանդիպումները կկայանան 2026 թվականի օգոստոսի 21-ից դեկտեմբերի 4-ը։ Թիմերը կբաժանվեն 8 խմբի (յուրաքանչյուրում՝ 4 թիմ)։ Միայն առաջին տեղը զբաղեցրած թիմերը կանցնեն եզրափակիչ։ Եզրափակիչը կկայանա 2027 թվականի ամռանը։ 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ