12.03.2010
Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Մոսկվա մարտի 15-ին
Մարտի 15-ին և 16-ին Մոսկվայում կքննարկվի ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը: Հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Հիշեցնենք, որ B խմբում ընդգրկվել են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Հայաստանի և Անդորրայի ընտրանիները:





