Նորություններ

-
Վիսենտե Դել Բոսկեն կհանդիպի լրագրողներին
17.06.201911:10
Վիսենտե Դել Բոսկեն կհանդիպի լրագրողներին

Ինչպես արդեն հայտարարել էինք, իսպանացի աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հունիսի 18-ին դասախոսությամբ հանդես կգա Երևանում: Դասախոսությունը կրելու է զուտ մասնագիտական բնույթ և բաց է լինելու միայն արտոնագրված մարզիչների համար: Դասախոսությունից առաջ Դել Բոսկեն Ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի նաև մարզական լրագրողներին: Հանդիպման սկիզբը՝ 12:30-ին, տևողությունը՝ ուղիղ 15 րոպե: Հանդիպմանը կարող են մասնակցել միայն մարզական լրագրողները: Խնդրում ենք ներկայանալ լրագրողական անցագրերով՝ 11:45-12:00 ընկած ժամանակահատվածում: Դրանից ուշ կամ առանց անցագրի ներկայացած լրագրողների մուտքն արգելվում է:

Ուշադրություն ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող և անցկացվող միջոցառումների ձևաչափը, մասնակցության կարգը և տևողությունը բացառապես ՀՖՖ-ի իրավասությունն է: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողները պարտավոր են հետևել ՀՖՖ-ի կողմից սահմանված կարգին: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 3 9
2. Արարատ-Արմենիա 2 6
3. Շիրակ 3 6
4. Լոռի ՖԱ 2 4
5. Նոա 3 4
6. Ալաշկերտ 2 3
7. Փյունիկ 2 3
8. Գանձասար-Կապան 3 2
9. ՖԱ Երևան 3 0
10. ՈՒրարտու 3 0