Նորություններ

-
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում
31.01.202020:15
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները քննարկել են երկու երկրների ֆուտբոլային կառույցների միջև բազմաշերտ համագործակցության հեռանկարները: 

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պատվիրակությունը հունվարի 31-ին Թբիլիսում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՎՖՖ) ղեկավար կազմի հետ: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էին ՎՖՖ նախագահ Լևան Կոբիաշվիլին, ՎՖՖ առաջին փոխնախագահ Կախա Չումբուրիձեն, ՎՖՖ փոխնախագահներ Ալեքսանդր Իաշվիլին, Ակակի Ալադաշվիլին և ՎՖՖ գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին:

Կողմերը քննարկել են երկու ֆեդերացիաների միջև համագործակցության հետագա հեռանկարները և փոխհարաբերությունների սերտացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել մրցավարական խնդիրների համատեղ քննարկման և ներքին մրցաշարերի հանդիպումների սպասարկման համար մրցավարների փոխանակման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում կողմերը նաև պայմանավորվել են ձևավորել միասնական հատուկ համակարգ, որի շրջանակներում երկու երկրների տղամարդկանց (Մ-14-ից մինչև Մ-21) և կանանց տարբեր տարիքային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:



          

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0