Էդգար Պետրոսյան
ՀՖՖ Գլխավոր քարտուղար
Ծնվել է 1991թ․ հունիսի 17-ին Երևանում։
2008-2012թթ․ սովորել է Երևանի Պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով դիվանագետի բակալավրի աստիճան։
2012-2014թթ․ սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում։
2014-2015թթ․ աշխատել է Յունիբանկ» ԲԲԸ-ում՝ որպես ներգրավման գծով մասնագետ։
2015-2016թթ․ ՀՀ Ֆինանսների նախարարությունում աշխատել է Մաքսային տեսուչ։
2016-2018թթ․ «Որակի Նշան» ՍՊԸ-ում եղել է փոխտնօրեն։
2018-2019թթ․ «Յունիբանկ» ԲԲԸ-ում աշխատել է Մանրածախ վարկերի պորտֆելի կառավարիչ։
2019-2024թթ․ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում եղել է ժամկետանց ակտիվների հետբերման բաժնի գլխավոր մասնագետ։
2024-2026թթ․ զբաղեցրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների բաժնի պետի պաշտոնը։
2026թ․ ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում։