Նորություններ

-
Կայացավ սեմինար-հանդիպում ՀՀ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ
16.01.202017:04
Կայացավ սեմինար-հանդիպում ՀՀ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ

Հունվարի 16-ին` ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ ֆուտբոլային ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

2019թ. դեկտեմբերի 27-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

Ի թիվս այլ հարցերի, հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչներին ներկայացվեցին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2019թ. խմբագրություն) հիմնարար դրույթները և փոփոխությունները նախորդ մրցաշրջանի համեմատ :

Սկսած 2020/2021 մրցաշրջանից՝ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը մասնակցելուն հավակնող ակումբները նույնպես պետք է ստանան  ՈՒԵՖԱ-ի համապատասխան արտոնագիր, ինչը ենթադրում է, որ ակումբները պետք է համապատասխանեն ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված նվազագույն պահանջներին:

Ակումբների արտոնագրման և վերահսկողության համակարգի նորամուծություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին. ՀՖՖ Առաջին խմբի առաջնության 2020/2021 մրցաշրջանի մասնակցության համար ակումբը պետք է ունենա համապատասխան արտոնագիր, այսինքն՝ անցնի ՀՖՖ Ակումբների արտոնագրման գործընթացը և սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանելիության դեպքում ստանա Ակումբների արտոնագրման առաջին խմբի արտոնագիր: Վերոնշյալ արտոնագրման գործընթացը սկսվելու է 2020 թվական փետրվար ամսին: Ակումբների կողմից ներկայացված փաթեթների հիման վրա ապրիլին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը:

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0