Նոյեմբերի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 10-րդ մրցափուլի Հայաստան-Գերմանիա հանդիպումը։
Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Ֆրանսիայից է։ Գլխավոր մրցավարն է Ֆրանսուա Լետեքսիեն: Նրան կօգնեն Սիրիլ Մույնիեն և Մեհդի Ռահմուդին։ Չորրորդ պաշտոնյան է Ժերեմի Ստինան։
VAR-ի մրցավարն է Ժերեմի Պինյարը, իսկ նրա օգնականը՝ Էրիկ Վատելյեն։