Հայաստանի Գավաթ․ «Նոան» դրամատիկ պայքարում 1/4 եզրափակիչի ուղեգիր նվաճեց
Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում գործող գավաթակիր «Նոան» դրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով գերազանցեց «Սյունիքին»՝ նվաճելով 1/4 եզրափակիչի ուղեգիր։
38-րդ րոպեի դրությամբ հյուրերը Գոդվին Էբի Կալուի ու Օդինակաչի Էմանուելի գոլերի շնորհիվ առջևում էին 2։0 հաշվով։ Խաղավերջում երևանյան ակումբին հաջողվեց հետ բերել 2 գնդակի տարբերությունը․ աչքի ընկան Դավիդ Սուալեհեն ու Հելդեր Ֆերեյրան։
Լրացուցիչ առաջին խաղակեսում Դավիդ Սուահելեն առաջ մղեց իր թիմին։ «Սյունիքը», սակայն, չընկրկեց՝ Պերճ Պողիկյանը 7 րոպե անց հավասարեցրեց հաշիվը։
Հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ Հելդեր Ֆերեյրան խփեց հաղթական գոլը։
Հայաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Նոա» - «Սյունիք»՝ 4։3
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Դավիթ Մկրտչյան
Գոլերը՝ Գոդվին Էբի Կալու 23, Օդինակաչի Գադսուիլ Էմանուել 38, Պերճ Պողիկյան 107, Հելդեր Ժոզե Կաստրո Ֆերեյրա 120+8, 90 (11մ), Դավիդ Դե Սեննա Ֆերնանդես Սուալեհե 79, 100
Խաղի արձանագրությունը