Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 1-5-ը մարզական հավաք կանցկացնի
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 1-5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
Ալբերտ Աղաջանով - «ՏԶՄՍ Տուլա»
Ֆակունդո Օհաննեսյան - «Բուրելա»
Արթուր Մկրտչյան - «Յունիսպորտ»
Մարտին Ռամիրո - «Պրիմեռա Խունտա»
Աղասի Եղիազարյան - «Երևան»
Պուտրուս Վասիլև - «Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան - «Յունիսպորտ»
Միհրան Դերմենջյան - «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան - «Յունիսպորտ»
Միքայել Ղանդիլյան - «Երևան»
Գարեգին Մաշումյան - «Յունիսպորտ»
Նիկիտա Խրոմիխ
Ռաֆիկ Մելիքյան - «Յունիսպորտ»
Դենիս Նեվեդրով - «Տյումեն»
Արսեն Պետրոսով - «Տորպեդո»
Էրիկ Լազարյան - «Երևան»
Էրիկ Հակոբյան - «Երևան»
Այս հավաքով մեր ընտրանին կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը։ Այն կկայանա նոյեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով18:00-ին, շվեդական Գևլե քաղաքի Գևլեհովշալեն մարզահամալիրում։
ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի առաջին խաղում մեր ընտրանին 2-3 հաշվով զիջել էր Հունգարիայի հավաքականին։