Նորություններ

-
Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը ցուցադրական հանդիպում անցկացրին Ծովագյուղում
15.06.202218:00
Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը ցուցադրական հանդիպում անցկացրին Ծովագյուղում

Հունիսի 15-ին Ծովագյուղում տեղի ունեցավ համաշխարհային ու հայկական ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ ցուցադրական հանդիպում։ 

Միջոցառմանը ներկա էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ֆուտբոլային այլ բարձրաստիճան հյուրեր։ Միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 8։8 հաշվով։

ՖԻՖԱ՝ 1․ Արսեն Բեգլարյան, 3․ Լևան Կոբիաշվիլի, 4․ Ֆերնանդո Հիերո, 10․ Ալեքսանդր Իաշվիլի, 17․ Թիմ Կեհիլ, 33․ Ռայան Նելսոն, թիմի ավագ՝ 9․ Ջիանի Ինֆանտինո

Հայաստան՝ 1․ Ռոման Բերեզովսկի, 5․ Հարություն Վարդանյան, 8․ Ռազմիկ Գրիգորյան, 9․ Ալբերտ Սարգսյան, 11․ Անդրոյ Մովսեսյան, 14․ Յուրա Մովսիսյան, 22․ Էդգար Մանուչարյան, թիմի ավագ՝ 6․ Յուրի Ջորկաեֆ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18