ՀՖՖ մարզչական Դ արտոնագրի դասընթաց

Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը

Համաձայն 2020թ․ ՈՒԵՖԱ-ի Մարզչական կոնվենցիայի՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրինության հետ համատեղ մշակվել է ՀՖՖ մարզչական Դ արտոնագրի դասընթացի նոր մեթոդաբանությունը՝ վերանայելով ողջ բովանդակությունը: Դասընթացի տևողությունը կազմում է 16 ժամ: ՈՒԵՖԱ-ի Մարզչական կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ դասընթացը հիմնված է 4 ուղղությունների վրա՝ մարզիչ, ֆուտբոլիստ, միջավայր և խաղ։  

ՀՖՖ մարզչական Դ արտոնագրի դասընթացը, որին «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակում մասնակցում են հանրակրթական դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները, մանրամասն ներկայացնում է՝

ֆուտբոլի ուսուցման ֆիզիոլոգիան
ֆուտբոլի ուսուցման հոգեբանական-մանկավարժական մոտեցումները
դասի/մարզման կառուցվածքը, կազմակերպումը և ներկայացվող պահանջները
առաջին օգնությունը ֆուտբոլում, օրվա ռեժիմ, սնունդ և հիգիենա
երեխայի պաշտպանության հիմնախնդիրները ֆուտբոլում,
դպրոցական համատեքստում ֆուտբոլի տեխնիկա-մարտավարական ուսուցումն ու խաղի կանոնների ներկայացումը
շարժախաղերի դերը և  նշանակությունը երեխաների ֆիզիկական դաստիարակության գործընթացում։

Ֆիզկուլտուրայի ուսուցիչները վերապատրաստման դասընթացների ընթացքում գործնական պարապմունքների միջոցով ծանոթանում են մինի խաղերի կազմակերպմանը, խաղային փոքր վարժությունների ներդնման, տարբեր ձևաչափերի կիրառման օրինակների հետ:

Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր։

 

   
         

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ