Ֆուտբոլը դպրոցներում

ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների դպրոցական ուսումնական ծրագրում «ֆուտբոլ» առարկայի ներգրավումը համարվում է ՈՒԵՖԱ-ի ռազմավարական կարևոր նպատակներից մեկը: Դեռևս 2004 թվականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձել է հանրակրթական դպրոցներում կազմակերպել ֆուտբոլի ցուցադրական դասեր:

2009 թվականի սեպտեմբերից ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում ֆիզիկուլտորայի յուրաքանչյուր 3-րդ դասաժամին սկսեց դասավանդվել «ֆուտբոլ» առարկան: 

Անցած 10 տարիների ընթացքում «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակներում ՀՖՖ-ն հանրակրթական դպրոցներին աջակցել է ֆուտբոլային գույքով, կրթական ծրագրերով, ձեռնարկներով, տարբեր մասսայական միջոցառումների կազմակերպմամբ և անցկացմամբ: Կազմակերպվել են նաև միջդպրոցական ֆուտբոլային առաջնություններ և մրցաշարեր:

2019 թվականից սկսած՝ ՈՒԵՖԱ-ի պահանջներին համապատսախան, ՀՖՖ-ն մշակեց և ներկայացրեց «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» քառամյա նոր  կրթական ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նոր շունչ հաղորդել դպրոցներում «ֆուտբոլ»  առարկայի դասավանդմանը՝ ֆուտբոլը որպես առողջ ապրելակերպ կոնցեպտին։

«Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» կրթական քառամյա ծրագիրն անցկացվում է 2020/2021 ուսումնական տարվանից սկսած:

Մինչ ծրագրի մեկնարկը վերապատրաստվել են ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչները։

Քառամյա ծրագիրն իր մեջ ներառում է՝

ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստում
շահառու դպրոցներին ֆուտբոլային մարզագույքի շնորհում
ՀՖՖ դպրոցական առաջնությունների կազմակերպում 3 տարիքային խմբերում։

Քառամյա ծրագրի մեկնարկից ի վեր վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ֆիզիկական կուլտուրայի ավելի քան 600 ուսուցիչներ ՀՀ բոլոր մարզերից։ Ծրագրի շրջանակում ավելի քան 600 հանրակրթական դպրոցներ ստացել են ֆուտբոլային մարզագույք։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ