Երեխայի պաշտպանություն և բարեկեցություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորված է երաշխավորելու անվտանգ միջավայր և զվարճանք ֆուտբոլում ներգրավված բոլոր երեխաների և խոցելի անձանց համար՝ անկախ տարիքից, կարողությունից կամ ներգրավվածության մակարդակից: ՀՖՖ-ն ցանկանում է, որ ֆուտբոլով զբաղվելիս մարդիկ զվարճանան, հաճելի և դրական փորձառություն ունենան, ուստի այս համատեքստում կարևորում է Երեխայի պաշտպանության քաղաքականության նշանակությունը։

ՀՖՖ Երեխայի պաշտպանության քաղաքականությաբ երեխայի պաշտպանությունը սահմանվում է որպես կազմակերպության պարտավորություն, որը կերաշխավորի, որ ֆուտբոլը բոլոր երեխաների համար լինի անվտանգ, դրական և հաճելի փորձ, որպեսզի բոլոր երեխաները պաշտպանված լինեն վնասներից (ներառյալ բռնությունը) ֆուտբոլի բոլոր մակարդակներում ներգրավվելիս:

Երեխայի պաշտպանությունն ու բարեկեցությունը հայկական ֆուտբոլում ներգրավված յուրաքանչյուր անձի պատասխանատվությունն է։

Երեխայի պաշտպանությունը ներառում է ինչպես կանխարգելիչ գործողություններ, որոնք ուղղված են նվազագույնի հասցնելու վնասի հավանականությունը, այնպես էլ արձագանքող գործողություններ, որոնք ուղղված են բացահայտելու բռնության գործադրման մասին մտավախությունները և միտված են դրանց պատշաճ լուծում տալուն:

ՀՖՖ Երեխայի պաշտպանության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՖՖ Երեխայի պաշտպանության քաղաքականության համատեքստում մշակվել են մի շարք ընթացակարգային փաստաթղթեր:

Վնասը և բռնության գործադրումը

Վնասն այն իրավիճակն է, երբ վտանգվում է երեխայի անվտանգությունն ու բարեկեցությունը:

Վնասը կարող է տեղի ունենալ այն պատճառով, երբ որևէ անձ փորձում է միտումնավոր չարաշահել իր հեղինակությունը և բռնություն գործադրել երեխայի նկատմամբ: Երեխային հնարավոր է վնաս հասցնել նաև սխալ վարվելակերպի պատճառով, որը կարող է պայմանավորված լինել ոչ բավարար տեղեկացվածությամբ կամ վերապատրաստման բացակայությամբ։

Բռնությունը/բռնության գործադրումը դա երեխայի նկատմամբ չարաշահումը կամ վատ վերաբերմունքն է, որը կարող է հանգեցնել կամ պատճառ դառնալ երեխային վնաս հասցնելուն:

Անձը կարող է բռնություն գործադրել երեխայի նկատմամբ՝ ստիպելով երեխային ինքն իրեն վնաս հասցնել կամ չկարողանալով կանխել որևէ մեկի կողմից երեխային վնաս պատճառելը: Երեխաները կարող են բռնության ենթարկվել իրենց ծանոթների, ընտանեկան կամ համայնքային միջավայրերում: Ավելի հազվադեպ, երեխաները կարող են բռնության ենթարկվել անծանոթների կողմից, օրինակ՝ համացանցի միջոցով: Երեխաները բռնության են ենթարկվում ինչպես մեծահասակի/ների, այնպես էլ այլ երեխայի/ների, հասակակիցների կողմից:

Բռնությունը կարող է տարբեր ձևեր ունենալ և ներառում է բոլոր տեսակի ֆիզիկական, հուզական/հոգեբանական և սեռական բռնությունները, անտեսումն ու անփույթ վերաբերմունքը, բուլինգը, չարաշահումը և շահագործումը՝ անկախ այն հանգամանքից, թե բռնությունը հասցվել է անձամբ, թե հեռավար (առցանց):

Բռնության և վնասի տեսակների մասին տեղեկատվական թերթիկը հասանելի է այստեղ։

Ֆուտբոլում բռնության մասին տեղեկատվական թերթիկը հասանելի է այստեղ։

Երեխայի պաշտպանության և բարեկեցության համատեքստում մտահոգության և անհանգստության հայտման, որևէ դեպքի մասին տեղեկություն հայտնելու կամ ուղղակի առաջարկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Էլ. Հասցե
Անուն, Ազգանուն
Հեռախոսի համարը
Հաղորդագրություն

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ