Հաշմանդամային ֆուտբոլ

Ֆուտբոլի մասսայականացման տեսանկյունից կարևոր է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել ֆուտբոլում։ Շեշտը դնելով մասնակցության և առողջ ապրելակերպի վրա՝ հնարավորություն ունենք ֆուտբոլը մասսայական դարձնել այն անձանց շրջանում, որոնք կարծում են, որ իրենք երբևէ չեն կարող ֆուտբոլ խաղալ։ Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն հաշմանդամություն ունեցող անձանց ֆուտբոլի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են կույրերի ֆուտբոլը, խուլ ու համրերի ֆուտբոլը, հենակներով ֆուտբոլը, անվասայլակով ֆուտբոլը, մտավոր խնդիրներ ունեցող անձանց ֆուտբոլը և այլն։ ՀՖՖ-ն փորձում է ամեն կերպ նպաստել և օժանդակել վերոնշյալ տեսակների զարգացմանը։ 

ՀՖՖ-ն մշտապես համագործակցում է գործընկեր կազմակերպությունների հետ՝ ներառական ֆուտբոլային միջոցառումներ կազմակերպելու նպատակով։

Կույրերի ֆուտբոլ

2019 թվականից սկսած՝ ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի և Կույրերի համաշխարհային սպորտի ֆեդերացիայի ջանքերով ՀՀ-ում անցկացվում են կույրերի ֆուտբոլի բաց մարզումներ։ Մարզումներին մասնակցում են ամբողջությամբ կույր կամ մնացորդային տեսողություն ունեցող անձինք։ Մարզումներն անց է կացնում ՀՖՖ կողմից նշանակված և հատուկ վերապատրաստում անցած մարզիչը։

Կույր ֆուտբոլը ֆուտբոլ խաղի հարմարեցումն է այն մարզիկների համար, ովքեր ունեն տեսողական խնդիրներ: Այս մինի խաղը սովորաբար խաղում են կոշտ խաղադաշտում ՝ ֆուտզալի փոփոխված գնդակով, որը ձայնային ազդանշաններ է տալիս: Խաղին յուրաքանչյուր թիմի կազմում մասնակցում են 5-ական ֆուտբոլիստներ: Այն արագ տեմպերով զարգանում է ամբողջ աշխարհում ՝ ունենալով ազգային լիգաներ, տարածաշրջանային և աշխարհի առաջնություններ և պարալիմպիկ մրցումներ: 

2022 թվականին Կույր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մասնակցեց իր պատմության մեջ առաջին միջազգային մրցաշարին, որն անցկացվում էր Շվեդիայում։

 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ