Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին

Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին

Լիտվայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 10-13-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան - «Վոլդերս» (Ավստրիա)

Պաշտպաններ
Արթուր Թալասյան - «Ուրարտու»
Գագիկ Ակուլյան - «Շիրակ»
Մհեր Թառլոյան – ԲԿՄԱ
Կոնանե Ասլանյան - «Գրենոբլ» (Ֆրանսիա)
Ստեփան Գիգոլյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ
Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան - «Ուրարտու»
Գառնիկ Մինասյան - «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան - «Շիրակ»
Նարեկ Ջանոյան - «Շիրակ»
Միշել Այվազյան - «Արարատ-Արմենիա»
Վյաչեսլավ Աֆյան - «Փյունիկ»
Էնդրյու Դարաքչյան – Օքլենդի համալսարան (ԱՄՆ)

Հարձակվողներ
Էդիկ Վարդանյան – ԲԿՄԱ
Արիս Կարապետյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Երվանդ Սուքիասյան - «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)

Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 13-ին կմեկնի Լիտվա, որտեղ հոկտեմբերի 15-ին և 17-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 ընտրանու հետ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ