Գլխավոր >> Նորություններ >> «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Ֆուտզալ 30.05.2026 17:23

«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն։

 

Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտը» հաղթեց «Երևանին»։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։ Ալեքսանդր Դիբրիվնու թիմից հաղթանակը կերտեցին Պուտրուս Վասիլևը, Ռաֆիկ Մելիքյանը, Սարգիս Մարգարյանը, դուբլ ձևակերպեցին Էդուարդ Մկրտչյանն ու Համլետ Մանուկյանը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Արթուր Պատատյանը։

 

Խաչատուր Միքայելյանի թիմից պատասխանեցին Արթուր Պատատյանը։ Նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

 

«Սիեվնն» էլ դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի բրոնզե մեդալակիր։ Արթուր Նահապետյանի թիմը 6:2 հաշվով հաղթեց «Լոգիկոնի» հետ դիմակայության 2-րդ մրցավեճում: 

 

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆի եզրափակիչ, 2-րդ խաղ
«Երևան» - «Յունիսպորտ»՝ 3։8
Մարզադաշտ՝ 
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա մ/դհ
Գոլեր՝ Համլետ Մանուկյան 0:26, 15:26, Պուտրուս Վասիլև 9:53, Էդվարդ Մկրտչյան 10:23, 39:19, Արթուր Պատատյան 11:33 (ԻԳ), Ռաֆիկ Մելիքյան 21:09, Սարգիս Մարգարյան 37:38 - Արթուր Պատատյան 20:36, 34:22 (6Մ), 39:08

Խաղի արձանագրությունը

 

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, եզրափակիչ-3, 2-րդ խաղ
«Լոգիկոն» - «Սիեվն»՝ 2։6

Մարզադաշտ՝ Երևան, Ֆուտբոլի ակադեմիա մ/դհ
Մրցավար՝ Դավիթ Մկրտչյան
Գոլեր՝ Գեղամ Մարտիրոսյան 0:58, 16:19 - Արամ Սարգսյան 15:55, Արմեն Դավիդյան 16:40 (6Մ), Արթուր Մկրտչյան 24:13, Վահե Չոփուրյան 27:05, Դավիթ Մանուկյան 34:51, Կարեն Խատուև 36:51

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ