ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ցավակցական խոսքը Արտյոմ Սիրեկանյանի մահվան կապակցությամբ
13.05.2023 12:32
94 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ մարզիչ, հայկական մանկապատանեկան ֆուտբոլի մեծ նվիրյալ Արտյոմ Սիրեկանյանը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցավակցական խոսք է հղել Արտյոմ Սիրեկանյանի մահվան կապակցությամբ.
«Արտյոմ Սիրեկանյանը մեծ դեր է ունեցել հայկական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում: Անգնահատելի է նրա ներդրումը նաև Հանրապետական ֆուտբոլի դպրոցի (ներկայիս «Ուրարտու» ՖԱ մարզաբազա) հիմնադրման և կայացման գործում: Պատահական չէ, որ դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Գրիգորյանի մահից հետո հենց նա է երկար տարիներ ստանձնել ֆուտբոլի դպրոցի կառավարման գործը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սիրեկանյանի ընտանիքին և հարազատներին նշանավոր մարզչի և ֆուտբոլային գործչի մահվան կապակցությամբ»: