Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական 2-րդ խաղում հաղթեց Մոլդովային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական 2-րդ խաղում հաղթեց Մոլդովային

Ֆուտզալ 17.09.2026 20:02

Առաջին խաղի ոչ-ոքիից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական երկրորդ խաղում 4-3 հաշվով հաղթեց Մոլդովային։

 

Հավաքականում իրենց առաջին գոլերը խփեցին Ալբերտ Գրիգորյանը և Պուտրուս Վասիլևը։ Աչքի ընկան նաև Միքայել Ղանդիլյանն ու Միհրան Դերմենջյանը։

 

Սա Անտոնիո Ֆերնանդեսի առաջին հաղթանակն էր որպես Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

 

Այս ընկերական հանդիպումներով մեր ընտրանին նախապատրաստվում է ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլին։ Առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում։ Մրցակիցը Հունգարիան է։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ