Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Լիբանանին
Ֆուտզալ
15.01.2026 23:32
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։
Ուսումնամարզական հավաքի ընթացքում մեր ընտրանին ընկերական հանդիպում անցկացրեց Լիբանանի ընտրանու հետ։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Ռուբեն Նազարեթյանի թիմը գերազանցեց մրցակցին՝ 8-3։
Հայաստանի հավաքականից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դենիս Նևեդրովը, դուբլ ձևակերպեց թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանը, մեկական գոլ խփեցին Միքայել Ղանդիլյանը, Արսեն Պետրոսովը և Համլետ Մանուկյանը։
Մեր ընտրանին ուսումնամարզական հավաքը կշարունակի մինչև հունվարի 17-ը և կմեկնի Կաունաս։ Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիային, հունվարի 28-ին՝ Լիտվային։