Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ
Արտյոմ Դավիդով – Ակադեմիա
Վաչե Գաբրիելյան – Սարդարապատ-07
Արթուր Պետրոսյան – Փյունիկ-08

Պաշտպաններ
Կարեն Հովակիմյան - Փյունիկ-07
Արամ Ահարոնյան - Փյունիկ-07
Սերգեյ Հարությունյան – Փյունիկ-07
Անդրանիկ Հակոբյան - Փյունիկ-07
Մայիս Խաչատրյան - Փյունիկ-07
Հենզել Բաղոյան – Սևաստոպոլ-2 (Ռուսաստան)
Հարություն Մուսիկյան - Լաֆնից (Ավստրիա)

Կիսապաշտպաններ 
Վահե Կարապետյան - Փյունիկ-07
Մարտին Գալստյան - Փյունիկ-07
Սեդրակ Մովսիսյան - Փյունիկ-07
Արթուր Մկրտչյան – Ալաշկերտ-2
Դավիթ Հարությունյան – Ուրարտու-2
Ալեքս Գալստյան – Արարատ-Արմենիա-2
Գագիկ Մելոյան – Ակադեմիա
Անրի Մինասով-Կասպարյան – Վասկես Յուվենիլ-2 (Իսպանիա)
Գարի Գրիգորյան – Վիրջինիա Ակադեմիա (ԱՄՆ)

Հարձակվողներ
Էմիլ Պապիկյան – Շիրակ-2
Արամե Մինասյան – Սան Վիդալետ (Իսպանիա)

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմեկնի Իռլանդիա, որտեղ կմասնակցի ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական մրցաշարին: Մեր ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ մրցելով Իռլանդիայի հետ, այնուհետև հոկտեմբերի 14-ին ուժերը կչափի Շվեյցարիայի, իսկ հոկտեմբերի 17-ին՝ Իսլանդիայի ընտրանիների հետ: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ