Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի գավաթ. «Շիրակը» և «Ուրարտուն» 1/4 եզրափակիչում են

Հայաստանի գավաթ. «Շիրակը» և «Ուրարտուն» 1/4 եզրափակիչում են

Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում «Շիրակը» 4-0 հաշվով հաղթեց «Արարատի Արաքսին»:  Աչքի ընկան Ռաֆիկ Միսակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Վարդան Թովմասյանն ու Գրիգոր Ղումաշյանը:

 

Օրվա մյուս մրցավեճում «Ուրարտուն» ևս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը: Տնային մրցավեճում դուբլի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդիկ Վարդանյանն ու Օլեգ Պոլյակովը: 

 

Այսպիսով, «Շիրակը» և «Ուրարտուն» գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում են: 

 

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Արարատի Արաքս» – «Շիրակ»՝ 0-4

Մարզադաշտ՝ Չարենցավան քաղաքային

Գոլերը՝ Ռաֆիկ Միսակյան, 34, Ռուդիկ Մկրտչյան, 70, Վարդան Թովմասյան, 76, Գրիգոր Ղումաշյան, 89

Խաղի արձանագրությունը

 

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ուրարտու» - «Վան»՝ 4-0

Մարզադաշտ՝ Ուրարտու-1

Գոլերը՝ Էդիկ Վարդանյան 45+2, Օլեգ Պոլյակով 52, Կարեն Մելքոնյան 80, 88

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ