Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի

Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի

Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի։ Մեր թիմը մարտի 26-ին կմրցի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա Աբու-Դաբիում։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մարտի 29-ին «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բելառուսին։ Այդ մրցավեճը կմեկնարկի 18։00-ին։

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայում իր մրցակիցներին կիմանա փետրվարի 12-ին։ 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ