Գլխավոր >> Նորություններ >> «Վանը» Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում է

«Վանը» Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում է

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում Գյումրու «Շիրակը» տանն ուժերը չափեց «Վանի» հետ:

Չարենցավանը ներկայացնող ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը: «Վանի» կազմում առաջին խաղակեսում 2 անգամ աչքի ընկավ Մոմո Տուրեն՝ 15-րդ և 45-րդ րոպեներին: Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին Իզուչուկվու Օկոնկվոն մեծացրեց «Վանի» առավելությունը: Հանդիպման 77-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Համլետ Մնացականյանը, սակայն հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ: 

«Շիրակ» - «Վան»՝ 0:3 (0:2
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլերը՝  Մոմո Տուրե, 15, 45, Իզուչուկվու Օկոնկվո, 63

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ