Հաստատվել են Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպման մրցավարն ու պատվիրակը
Հայաստանի Գավաթ
11.05.2024 11:30
Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Արման Մանուկյանը: