
Հայաստանի գավաթ. «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» հաղթեցին քառորդ եզրափակչի առաջին խաղերում
Մեկնարկեց Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը: Մարտի 5-ին կայացավ երկու հանդիպում:
«Փյունիկը» ընդունեց «Լեռնային Արցախին» և գոլառատ խաղում առավելության հասավ 7:2 հաշվով:
«Փյունիկ» - «Լեռնային Արցախ»՝ 7:2 (2:0)
Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Թեմուր Ջիկիա, 40, 62, Մատաս Վարեյկա, 45, Լևոն Պետրոսյան, 60, 85, Տիգրան Գևորգյան, 84, Պետրոս Ալեքյան, 90+5 (Փյունիկ), Իլյա Տրինկո, 72, Միլոշ Միլովանովիչ, 82 (Լեռնային Արցախ)
Խաղի արձանագրությունը
Մյուս խաղում միմյանց հետ ուժերը չափեցին «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան»: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1 (0:0)
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Գոլը՝ Տենտոն Յեննե, 48 (11մ)
Խաղի արձանագրությունը