Գլխավոր >> Նորություններ >> Կանանց ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Կանանց ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 13-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ
Արմինե Հարությունյան-«Լեռնային Արցախ»
Յանա Հարությունյան-«Ուրարտու»
Սոֆինե Կևորկյան - «Սան Դիոգո» (ԱՄՆ)

Պաշտպաններ
Արմինե Խաչատրյան-«Հայասա»
Լիանա Ղազարյան-«Հայասա»
Հասմիկ Գրիգորյան- «Ուրարտու»
Անյուտա Գալստյան-«Լեռնային Արցախ»
Նատաշա Ժամգոչյան - «ԱԻԿ» (Շվեդիա)
Թակուհի Լողու – «Կալյուիղ Ֆիյ» (Ֆրանսիա)
Մարիա Սախինովա
Անի Ղուկասյան

Կիսապաշտպաններ
Կարինե Եղյան - «Հայասա»
Վերոնիկա Ասատրյան-«Լեռնային Արցախ»
Մարալ Արթին - «Կորդոբա» (Իսպանիա)
Նայիրի Տեր-Մկրտչյան - «ՅուՍիԷլԷյ» (ԱՄՆ)
Լարա Կազանչյան - «Կալգարի» (Կանադա)
Թահլիա Ոսկանյան - «Ռեյդերս» (Ավստրալիա)
Մարինե Կարապետյան
Նարե Ավետյան
Նենսի Ավեսյան
Աննա Դալլաքյան
 

Հարձակվողներ
Լուսինե Կոստանյան-«Ուրարտու»
Միլենա Սայադյան-«Ուրարտու»
Օքսաննա Պիզլովա

Հավաքի շրջանակում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 17-ին և 20-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում 2 ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով Լիտվայի ընտրանու հետ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ