ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար. վերջին խաղում Հայաստանը հաղթեց Վրաստանի ընտրանուն
Մայիսի 12-ին ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարի 3-րդ` վերջին տուրի շրջանակում մրցեցին Հայաստան Մ-15 և Վրաստան Մ-15 հավաքականները: Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 1:0 հաշվով։
Հայաստան Մ-15 - Վրաստան Մ-15` 1:0 (0:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Յուրա Մահտեսյան
Գոլը` Ստեփանյան, 89
Հայաստան Մ-15
1. Նուբար Գիշյան, 15. Համլետ Կարապետյան (22. Գագիկ Կարապետյան, 46), 2. Շանթ Բեյբության, 13. Սամվել Մովսիսյան (23. Մհեր Կարակաշյան, 46), 4. Հայկ Ղուկասյան, 19. Հայկ Ստեփանյան, 18. Ավետ Կասպարով (6. Հայկ Սիմոնյան, 80), 14. Աշոտ Ոսկանյան, 8. Մարտին Շահգելդյան (ա) (5. Ռուբեն Կարապետյան, 46), 20. Գոռ Մկրտչյան (21. Տիգրան Հարությունյան, 46) (3. Հենրի Իգիթյան, 53), 9. Արտյոմ Ալեքսանյան (7. Հարություն Մովսիսյան)
Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան
Վրաստան Մ-15
12. Սանդրո Կուպատաձե, 2. Գլիբ Կատկով, 4. Մատե Շարտիրիշվիլի, 6. Անդրիա Կոբուլիձե (8. Սաբա Մարսագիշվիլի, 86), 7. Շոտիկո Դիակոնիձե (ա), 10. Կոբա Կակաշվիլի, 11. Լուկա Յաբուա (20. Գիգա Բուլիա), 15. Գիորգի Ցեխանի, 16. Անդրիա Նիյարաձե, 18. Գիորգի Կվիժինաձե (5. Գիորգի Սամխարաձե, 30) (17. Սաբա Կվիրկվելիա, 77), 19. Նոդար Դիխամինիյա (9. Նիկոլոզ Գոլավա, 46)
Պահեստայիններ՝ 1. Դաչի Չոչոշվիլի, 13. Դաչի Շենգելիա, 14. Դաչի Լորիա
Գլխավոր մարզիչ՝ Գիորգի Խիզանիշվիլի
Այսպիսով, 6 միավորով Կիպրոսի Մ-15 հավաքականը հռչակվեց Զարգացման մրցաշարի հաղթող: 5 միավորով երկրորդ տեղը գրավեց Լատվիայի Մ-15 ընտրանին, երրորդ տեղում Հայաստանն է` 4 միավորով: Վերջին տեղը զբաղեցրեց Վրաստանը, որը վաստակեց 3 միավոր:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անդրեաս Մավրուդիսը` Կիպրոսից: