
ՀՖՖ-ն և FeedConstruct-ը վերսկսում են համագործակցությունը
ՀՖՖ
28.11.2024 12:08
Մեկամյա դադարից հետո ՀՖՖ-ն վերսկսում է համագործակցությունը FeedConstruct ընկերության հետ։
Համագործակցության այս փուլում FeedConstruct-ը կներկայացնի բազմազան լուծումներ՝ ներառյալ աուդիո-վիզուալ տեխնոլոգիաներ, տվյալների հավաքագրում և այլն։ Այն նպատակ ունի օգնելու ՀՖՖ-ին զարգացնելու հայկական ֆուտբոլում նորարարական լուծումների ներդրումը։
Գործընկերության շրջանակում FeedConstruct-ը նաև ստանալու է վիդեո հեռարձակման և տվյալների հավաքագրման բացառիկ իրավունքներ՝ ներառելով Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան, Հայաստանի Գավաթը և Սուպերգավաթի խաղարկությունները։